Բրիտանացի հետազոտողները կազմել են «մանկական հարցերի» վարկանիշային աղյուսակ, որոնցից ամենաշատն են վախենում ծնողները: Հարցմանը մասնակցել է 5-16 տարեկան երեխաներ ունեցող ավելի քան 2000 ծնող:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, պարզվել է, որ ծնողների համար ամենաբարդ հարցն է՝ «Ինչո՞ւ է Լուսինը երբեմն ցերեկը երևում»: Դրան հետևում են «Ինչո՞ւ է երկինքը կապույտ» և «Մենք երբևէ այլմոլորակայինների կհանդիպե՞նք» հարցերը:
Ամենագլուխկոտրուկային հարցերի հնգյակը եզրափակում են «Որքա՞ն է
կշռում մեր մոլորակը» և «Ինչո՞ւ են ինքնաթիռները կախված օդում» հարցերը:
կշռում մեր մոլորակը» և «Ինչո՞ւ են ինքնաթիռները կախված օդում» հարցերը:
Այնուհետև հաջորդում են «Ինչո՞ւ է ջուրը թաց», «Ինչպե՞ս սյունակների բաժանել», «Ձմռանն ո՞ւր են կորչում մեղուներն ու թռչունները», «Ինչպե՞ս է առաջանում ծիածանը» և «Ինչո՞ւ են երկրագնդի վրա տարբեր ժամային գոտիներ գործում»:
Ծնողների կարծիքով՝ իրենց երեխաների այդ հարցերը գալիս են հեռուստատեսությամբ ցուցադրվող ուսուցողական հաղորդումներից:
Հարցվածներից շատերը խոստովանել են, որ երեխաների հարցերին պատասխանելու համար իրենք բավարար գիտելիք չունեն մաթեմատիկայի և բնական գիտությունների բնագավառում:
Գիտնականները նշել են, որ ծնողների 26%-ը մշտապես այնպիսի զգացողություն են ունենում, թե իրենց երեխաները ավելի լայն պատկերացումներ ունեն մաթեմատիկայից և բնական գիտություններից, քան իրենք: Ծնողների կեսից ավելին դժգոհության զգացողություն է ունենում սեփական անձի նկատմամբ, երբ չի կարողանում պատասխանել երեխաների հարցերին:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:
Մեկնաբանություններում կարող եք օգտագործել.
[im].....[/im] - Ամբողջական նկար.
---------------------------------------------------
[ma]....[/ma] - Վազող տող՝ աջից ձախ.
[ma+]....[/ma] - Հակառակը.
----------------------------------------------------
[si="1"]#1[/si]-Տեքստ տարբեր մեծության (փոխեք "1" թիվը)
----------------------------------------------------
[co="green"]qqq[/co]-Գունավոր տեքստ (գրեք անգլերեն գույնը կամ կոդը)
----------------------------------------------------
[mark]...[/mark]-Մեջբերում
----------------------------------------------------