DavitSardaryan.Ru

0 ՊԱՏՐԱՍՏԵՔ ԵՎ ՀԻԱՑԵՔ ՁԵՐ ՍԵՓԱԿԱՆ ՖԻԼՄՈՎ

+ + + + +


Ուզո՞ւմ եք զբաղվել վիդեո մոնտաժով, սիրելի նկարներից պատրաստել փոքրիկ ֆիլմեր, որոնց կուղեկցեն ձեր նախընտրած երաժշտությունները, ձևավորել տեսահոլոավակներ կամ կտրել սեփական նկարահանած տեսանյութի ոչ պիտանի մասերը:Եթե պրոֆեսիոնալ ծրագրերը  անհասկանալի են, ուրեմն այս ծրագիրը հենց Ձեզ համար է: 
Ձեր ուշադրությանը կուզենայի ներկայացնեմ Windows Move Maker ծրագիրը: Իսկ ինչո՞ւ հենց այս ծրագիրը. Windows Move Maker-ը համակարգչում տեղադրվում է Windows-ի հետ միաժամանակ, ունի շատ պարզ ինտերֆեյս և մեծ ֆունկցիոնալություն: 
Այն աշխատացնելու համար


մտնում ենք пуск(start) -> программы(programs) -> Windows Move Maker: Բացվում է ծրագիրը  և դառնում հասանելի օգտագործման համար: Այժմ ներկայացնեմ նրա կարևոր և անհրաժեշտ հնարավորությունները. 
1.1 Запись с видео устройства 
այս ֆունկցիան հնարավորություն է տալիս նկարահանել web camera-ից կամ համակարգչին միացվաց այլ տեսախցիկից:
1.2 Импорт видео 
ընտրելով այս ֆունկցիան, մենք հնարավորություն ենք ստանում համակարգչից ներբեռնել ծրագրի մեջ այն տեսանյութը, որի հետ ուզում ենք աշխատել:
1.3 Импорт изображений 
սա նույնն է ինչ 1.2-ը ուղղակի այստեղ գործ ենք ունենում նկարների հետ:
1.4 Импорт звука или музыки 
այս քայլով ընտրում ենք այն երաժշտությունը, որը ուղեկցելու է մեր տեսանյութին:
Եվ այսպես առաջին մասն ավարտված է, մենք ունենք ծրագրի մեջ ներբեռնված ֆայլեր, որոնցից պետք է կազմված լինի ֆիլմը: Անցնենք ֆիլմի ձևավորմանը. 
2.1 Отображение сборников 
ֆայլերը ներբեռնելուց հետո ակտիվանում են լռությամբ. այստեղ ցույց են տրվում ներբեռնված ֆայլերը 
Վերցնենք մեր ընտրած ֆայլը և համապատասխանաբար տեղադրենք ձևավորման պանելում 
2.2 Просмотр видео эффектов 
ակտիվացնելով այս պատուհանը, կտեսնենք բոլոր այն էֆեկտները, որոնք կարելի է կիրառել մեր ֆիլմի վրա: Կիրառելու համար բռնում ենք էֆեկտից և բերում բաց թողնում նկարի կամ վիդեո ֆայլի վրա: 
2.3 Просмотр видео переходов 
այս պատուհանում ներկայացվում են անցումները մի նկարից(վիդեոից) մյուսին: Ընտրելով անցումը` բռնում ենք և բաց թողնում ցանկացած երկու նկարների(վիդեոների) միջև 
2.4 Создание названий и титров 
այս ֆունկցիայի օգնությամբ կարող ենք վերնագրել ֆիլմը մեր ուզաց անունով կամ ավելացնել տեքստային էֆեկտներ 
2.5 Создание авто фильма 
Սա հնարավորություն է տալիս ֆիլմը ստեծել ավտոմատ կերպով:

Ահա և վերջ, հիացեք Ձեր սեփական ֆիլմով . . 

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:
Մեկնաբանություններում կարող եք օգտագործել.
[im].....[/im] - Ամբողջական նկար.
---------------------------------------------------
[ma]....[/ma] - Վազող տող՝ աջից ձախ.
[ma+]....[/ma] - Հակառակը.
----------------------------------------------------
[si="1"]#1[/si]-Տեքստ տարբեր մեծության (փոխեք "1" թիվը)
----------------------------------------------------
[co="green"]qqq[/co]-Գունավոր տեքստ (գրեք անգլերեն գույնը կամ կոդը)
----------------------------------------------------
[mark]...[/mark]-Մեջբերում
----------------------------------------------------