DavitSardaryan.Ru

0 Ինչպես ՈՒսանողին Հասցնել Ինֆարկտի

+ + + + +



Ամենաառաջին օրվանից սկսեք հաշվել օրերը մինչև քննությունները:

Ամեն ինչ համեմատեք (կամ բացատրեք) ինչ-որ տափակ երևույթի հետ: Օրինակ` պոկեմոնների:

Տուգանեք ուսանողներին 100 դրամով ամեն անգամ, երբ նրանք կխոսեն, իսկ կիսամյակի (տարվա) վերջում Ձեզ նոր հեռախոս (մեքենա) գնեք ու ասացեք, որ հավաքած փողի հաշվին եք ձեռք բերել:

Դասախոսության ժամին սեմինար արեք, իսկ սեմինարի ժամին` դասախոսություն:

Միացրեք որևէ լուրերի թողարկման ձայնագրություն և "մոռացեք”, որ միացրել եք:

Օտար լեզվի ժամին խոսեք անհասկանալի, գոյություն չունեցող լեզվով, ընթացքում օգտագործելով հայտնի բառեր…

Երբ ուսանողները ասում են "Կարո°ղ ենք դուրս գնալ” , զարմացած նայեք ուհարցրեք. "Իսկ ես ի°նչ իմանամ` կարող ես, թե ոչ: Ոտքերդ չեն ցավու°մ”:

Ամեն դասը սկսեք կամ ավարտեք Ձեր կյանքից ինչ-որ պատմությամբ: Ցանկալի է, որ դա լինի շատ տափակ ու կրկնվող պատմություն:

Երբ ուսանողը բարձր գնահատական է խնդրում, առեղծվածային ձայնով պատասխանեք. "Նախ առհասարակ գնահատական է պետք ստանալ”…

Երբ ուսանողը հարցնում է, թե ինչպես կարող է բարելավել իր գնահատականները, պատասխանեք, որ նա պետք է ժամանակի մեքենա ստեղծի, գնա անցյալ և տնային աշխատանք անի:

Երբեք մի գնահատեք ուսանողի պատասխանը կամ գնահատեք, բայց մի անցկացրեք մատյան:

Իսկ հետո պատճառաբանեք, որ մոռացել եք, կարևորը գիտելիքն է ու թող նույն ուսանողը նորից պատասխանի:

Որևէ ուսանողի (եթե նա հետևել էր Ինչպես դասախոսին հասցնել ինֆարկտի հոդվածի ցուցումներին) այլ անունով դիմեք: Օրինակ` Պարգևին "Վրեժ”:

Օգտագործեք սխալ անվան մի քանի տարբերակներ: Վրեժիկ, Վրո, Վրեժուլիկ…

Հարց տվեք ուսանողին և անմիջապես պատասխանեք Ձեր հարցին: Իսկ հետո բողոքեք, որ ուսանողը ոչինչ չգիտի:

Ամեն անգամ ինչ-որ երևույթ բացատրելիս, նշեք Հայենսբուրգի անհավասարակշռության տեսությունը: Նույն տեսության մասին խոսեք նաև, երբ լսարանում որևէ դեպք է պատահում:

Մոռացեք ստուգել անհատական աշխատանքները: Իսկ ստուգելուց հետո մոռացեք հայտնել գնահատականները:

Իրենց աշխատանքի վերջում "Սիրով` քո համովիկ” նշող ուսանողներին գնահատելիս պատասխան հաղորդագրություն ավելացրեք. "Անհամբեր` քո գազանիկ”:

Կորրելյացիան բացատրելիս օրինակ բերեք անկարգ ուսանողի, իր հեռախոսը և ծիծակ կոշիկները (կամ այլ բան` ըստ իրավիճակի):

Հաճախ կրկնեք նույն նախադասությունը` այն վերաձևակերպելով: Հատկապես լավ մեթոդ է դասախոսություն կարդալիս:

Կարճ անհատական աշխատանքները անվանեք շատ երկար, երկարները` կարճ:

Քննության ժամանակ հարցաթերթիկները բաժանելուց հինգ րոպե հետո հարցրեք, թե արդյոք ուսանողները ավարտել են: Կրկնել ամեն հինգ րոպեն մեկ:

Գրատախտակին կարևոր բաներ գրելիս, Ձեր հետևից արագ ջնջեք գրածը: Շեշտեք, որ այդ ամենը լինելու է քննությանը: Ուսանողների դժգոհությունների վրա էլ զարմացեք` ասելով, որ շատ դանդաղ են գրում:

Ուսանողներից հարցրեք նրանց e-mail-ները` դասի հետ առնչվող նյութ ուղարկելու համար: Իսկ հետո անիմաստ հաղորդագրություններ ու հղումներ ուղարկեք (երբ հարցնեն, թե ինչ եք ուղարկել, ասեք, որ տեղյակ չեք, Դուք չեք ուղարկել):

Դասի ժամանակ խոսեք հեռախոսով, հատկապես երբ ուսանողին կանչել եք դաս պատասխանելու: Երբ ուսանողը դադարի պատմել, խնդրեք շարունակել, ասելով, որ լսում եք:
Այդպես մոտ տասը-տասնհինգ րոպե:

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:
Մեկնաբանություններում կարող եք օգտագործել.
[im].....[/im] - Ամբողջական նկար.
---------------------------------------------------
[ma]....[/ma] - Վազող տող՝ աջից ձախ.
[ma+]....[/ma] - Հակառակը.
----------------------------------------------------
[si="1"]#1[/si]-Տեքստ տարբեր մեծության (փոխեք "1" թիվը)
----------------------------------------------------
[co="green"]qqq[/co]-Գունավոր տեքստ (գրեք անգլերեն գույնը կամ կոդը)
----------------------------------------------------
[mark]...[/mark]-Մեջբերում
----------------------------------------------------