DavitSardaryan.Ru

1 Ինչպես Դասախոսին Հասցնել Ինֆարկտի

+ + + + +




Ուշադրություն: Հոդվածը չի խրախուսում այն, ինչ գրված է: Սա հումորային, ժամանցային հոդված է: Հեղինակը պատասխանատվություն չի կրում հումորի զգացումից զուրկ, սադիստ ուսանողների համար:
Ստանդարտ մեթոդներ:
  1. Ճտիկով գրիչ ;)
  2. Հարցրու այն մասին, ինչի մասին հենց նոր խոսում էր դասախոսը (կրկնել ամենաքիչը տասը անգամ տարբեր պահերի, ցանկալի է, որ հաջորդ հարցը կապ ունենա նաև նախորդի հետ):
  3. Հաճախ ընդհատի և խնդրի կրկնել:
  4. Զանգահարի որևէ մեկին և բարձր քննարկի ինչ-որ անկապ հարց: Օրինակ` կատուների բազմացումը:
  5. Անընդհատ սխալ ազգանունով դիմի դասախոսին:
  6. Ընտրի այնպիսի զանգ, որի սկիզբը նյարդայնացնող է (օրինակ` թունդ ռաբիզ): Խնդրի քո ընկերներից մեկին անընդհատ զանգել: Իսկ դու զանգը անջատի հինգ-վեց վայրկյան լսելուց հետո:
  7. Անհասկանալի հարցեր տուր` իբր բարդ փիլիսոփայական, խորը իմաստով: Օրինակ` մաթեմի դասին. «Ի°նչ եք կարծում` ինչպես կարող է այս թեորեմի ապացույցը ազդել տակավին նոր ձևավորվող երիտասարդների հոգեբանական հարթակի վրա` հաշվի առնելով նրանց արտաուսումնական բազմաբնույթ հետաքրքրությունները»: Կարող եք պայմանավորվել ընկերների հետ, որ կողքից արձագանքեն «Իսկապես շատ հետաքրքիր հարցադրում էր» տարբերակներով, իբր շատ հեշտ և հասկանալի հարց էիք տվել:
  8. Քթի տակ կարդալու ձայն հանի (ցանկալի է, որ նախօրոք դասախոսին մոտ նստած լինես և կարդաս հենց նրա գիրքը):
Ոչ ստանդարտ մեթոդներ
  1. Խնդրի դուրս գնալ: Եթե թույլ չտա, պարի լսարանում, մինչև որոշումը փոխի: Եթե թույլ տա, վերադառնալուց հետո կրկնել խնդրանքը:
  2. Դասին հետդ բարձ վերցրու: Իսկ ավելի լավ է` բոլորով:
  3. Լվացքի փոշու դատարկ տուփի մեջ դնում եք որևէ ուտելի բան (ցանկալի է սպիտակ ու մանր): Դասի ժամին հանում եք պայուսակից և ախորժակով ուտում:
  4. Դասի ժամին բարձր կարդա դասը կամ ռեֆերատը: Իսկ երբ քեզ կխնդրեն սուս մնալ, զարմացած հարցրու. «Դուք լսում եք իմ մտքե°րը…»
  5. Գրատախտակին ամեն դասից առաջ գրեք. «Քցվի մոստից, դասախո´ս…»:
  6. Դասին նստած, երկու ձեռքով բռնի գլուխդ ու աջից ձախ ճոճվի: Երբ հարցնեն` ինչ է պատահել, պատասխանի. «Էլի էս ձայները… »:
  7. Աշխատանքի վերջում ոչ թե անուն-ազգանուն գրի, այլ «Սիրով` քո Արջուկ (կամ Համովիկ)»:
  8. Եթե ուզում ես լսարանից դուրս գալ, վազելով մոտեցի դասախոսին, ականջին արագ ասա «ինձ գտել են… երկրից պիտի փախնեմ…» ու դուրս վազի լսարանից:

1 комментарий:

  1. ընդանրապես դասերին մի այցելի, բայց քննաշրջանին ստացիր ամենաբարձր բալերը:
    jin.am

    ОтветитьУдалить

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:
Մեկնաբանություններում կարող եք օգտագործել.
[im].....[/im] - Ամբողջական նկար.
---------------------------------------------------
[ma]....[/ma] - Վազող տող՝ աջից ձախ.
[ma+]....[/ma] - Հակառակը.
----------------------------------------------------
[si="1"]#1[/si]-Տեքստ տարբեր մեծության (փոխեք "1" թիվը)
----------------------------------------------------
[co="green"]qqq[/co]-Գունավոր տեքստ (գրեք անգլերեն գույնը կամ կոդը)
----------------------------------------------------
[mark]...[/mark]-Մեջբերում
----------------------------------------------------